17 օգոստոսի 2001 - 23:45 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՕԳՏԻՆ
Շվեդական Մալմա քաղաքում ավրտվեց Ադրբեջանցիների համաշխարհային վեհաժողովի հինգերորդ համագումարը, որը տեւեց է երեք օր: Այդ ժողովին մասնակցել է շուրջ 170 պատվիրակ Ադրբեջանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Դանիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Էստոնիայից, Նորվեգիայից, Բելգիայից եւ Հոլանդիայից: Իրանի պատվիրակներին չհաջողվեց Շվեդիա մեկնելու համար վիզաներ ստանալ: Բաքվի մամուլի հաղորդագրությունների համաձայն` Եվրոպայում հայտնի ադրբեջանական ծագմամբ մի քանի գործարար չընդունեցին հանրագումարի աշխատանքներին մասնակցելու հրավերը: Պատվիրակները քննարկեցին եւ ստորագրեցին, այսպես կոչված, Նամազով-Զուլֆուգարովի հրովարտակը, որը ենթադրում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ռազմական եղանակ: Համագումարը մայիսի 8-ը` ղարաբաղյան զորքերի կողմից Շուշիի ազատագրման օրը, «փախստականների եւ տեղահանվածների միջազգային օր» հռչակեց: Վեհաժողովը ընդունել է հատուկ հայտարարություն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած ծովային միջադեպի առիթով: Բացի այդ Ստկհոլմում իրանական դիվանագիտական ներկայացուցչության առջեւ անցկացվեց էթնիկ ադրբեջանցիների բողոքի ցույցը, որոնք պահանջեցին Թեհրանից դադարեցնել «ագրեսիան»: Համագումարին ընտրվեցին ԱՀՎ-ի վարչության նոր անդամներ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: