17 օգոստոսի 2001 - 22:47 AMT
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԴՐՎԵԼՈՒ 200 ԴՐԱՄ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐ
Հայստանում 2002 թվականից շրջանառության մեջ են դրվելու 200 դրամ արժողության մետաղադրամներ: Երեկ Կենտրոնական բանկը հավանություն է տվել նաեւ պակաս արժողության մետաղադրամների թողարկում նախատեսող հայեցակարգին: Կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների եւ դրամային պահուստների վարչությանը հանձնարարված է մշակել մետաղադրամները շրջանառության մեջ դնելու ծրագիր: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: