
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ցավոք, ոչ մի առաջընթաց ու արդյունք չկա: Բոլոր միջազգային կազմակերպությունները սատարում են Ադրբեջանի արդար գործին: Կա ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձև, որտեղ ուղղկիորեն ասվում է, որ հայկական զինված ուժերն անվերպահորեն պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի:
ԵԱՀԿ որոշումները, Իսլամական կոնֆերանսի կազմակերպության բազմաթիվ բանաձևերը, Եվրախորհրդարանի, ԵԽ-ի բանաձևերը պահանջում են, որ հարցը արդար լուծում ստանա միջազգային իրավունքի նորմերի համաձայն: Սակայն, ցավոք, մինչ օրս ոչ մի արդյունք չկա»,-Ստամբուլում թրքալեզու երկրների գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ըստ նրա, Ադրբեջանը ցանկանում է լուծել այդ հարցը որքան հնարավոր է շուտ, խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով: «Ադրբեջանը բազմազգ երկիր է: Ադրբեջանում տարբեր ազգերի, տարբեր կրոններ դավանողներն ապարում են որպես միասնական ընտանիք: Ադրբեջանում երբեք չեն եղել հակամարտություններ, բախումներ կրոնական կամ ազգային հողի վրա: Ադրբեջանում պաշտպանվում են բոլոր ժողովրդների իրավունքները: Անշուշտ, հայերն էլ են ապրել ադրբեջանական հողի վրա, այսօր էլ ապրում են: Նրանց իրավուինքները ևս պաշտպանվում են: Ժողովրդների ինքնորոշման իրավունքը չպետք է խախտի տարածքային ամբողջականությունը: Այսինք այս երկու հասկացությունները չպետք է առճակատում առաջացնեն: Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը, և ադրբեջանցիները, որոնք վերադառնալու են Լեռնային Ղարաբաղ, պետք է ապրեն միասնական Ադրբեջանական պետության շրջանակներում՝ ինքնավարության բարձր հնարավորություն տվող սկզբունքների հիման վրա»,-նշել է 1news.az-ը: