14 օգոստոսի 2001 - 00:30 AMT
ԱՅՍՕՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՒ ՎԱԼԵՐԻ ՆԻԿՈԼԱԵՆԿՈՆ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այսօր Երեւանում հանդիպեց Կոլեկտիվ անվտանգության խորհրդի Գլխավոր քարտողար Վալերի Նիկոլաենկոյի հետ: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, հանդիպման ընթացքում Ս.Սարգսյանը եւ Վ.Նիկոլաենկոն քննարկեցին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի Երեւան այցի նախապաըրաստումը: Նախարարի այցը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին:
Կողմերը նաեւ շոշափեցին ԱՊՀ անվտանգության քարտուղարների հերթական հանդիպման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ օգոստոսի 7-ից 11-ը Երեւանում անցկացված համատեղ ռուս-հայկական հրամանատարական-շտաբային զինզվզրժությունների արդյունքները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: