
PanARMENIAN.Net-ի թղթակցի խնդրանքով Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանն մեկնաբանել է այն արտահայտությունը, թե ՀԱԿ-ի այս հանրահավաքը գործունեության նոր մեկնարկ է՝ ասելով, որ սա ոչ թե ՀԱԿ գործունեության նոր շրջան է, այլ նրա գործունեության ակտիվացման նոր փուլ:
Նրա խոսքերով, ՀԱԿ-ը ճիշտ է սկսել իր գործունեությունը և նույն կերպ շարունակում է:
Անդրադառնալով Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին` նա ասել է. «ՀԱԿ-ը պաշտոնական դիրքորոշում չունի այս հարցում: Յուրաքանչյուր մարդ պետք է ինքը որոշում կայացնի` մասնակցել, թե ոչ: Ես չեմ դատապարտի այն քաղաքացիներին, որոնք կմասնակցեն պատարագին»: