17 սեպտեմբերի 2010 - 20:07 AMT
ՀԱԿ-ը հաղթանակի հույս ունի, բայց չգիտի, թե դա երբ տեղի կունենա

Վերջին երեք տարիների ընթացքում Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չի շեղվել իր ուղուց: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանը: Նրա խոսքով, Կոնգրեսը հավասարակշռված պայքար է մղում` թույլ չտալով կոպիտ սխալներ ՀՀ իշխանությունների կողմից, որոնք կարող են ոչնչացնել երկիրը:

«ՀԱԿ-ը կառուցողական քաղաքական բլոկ է, բայց ես չեմ կարող ասել, թե մենք երբ կհասնենք հաջողության: Կասկած չկա նրանում, որ մեր պայքարը կստանա իր տրամաբանական ավարտը, և մենք կհաղթենք»,- ասել է Մալխասյանը: