19 սեպտեմբերի 2010 - 15:53 AMT
Շահան Արծրունու համերգը Վանում թուրք հանդիսատեսի մեծ հետաքրքրությունն է առաջացրել, գրում է Haberler-ը

Սեպտեմբերի 18-ին Վանում տեղի է ունեցել դաշնակահար Շահան Արծրունու համերգը: Թուրքական Haberler տեղեկատվական գործակալությունը գրում է, որ համերգը կայացել է Վանի Յուզունջու Իյհիլի համալսարանի մշակութային կենտրոնում: Գործակալությունը միաժամանակ նշում է, որ համերգը հանդիսատեսի մեծ հետաքրքրությունն է առաջացրել:

Համերգին ներկա են եղել Վանի գավառապետ Մյունիր Կարաօղլուն, Վանի ոստիկանության պետը, գեներալ Նազիմ Ալթինթաշը, գլխավոր դատախազ Մուստաֆա Ալպերը, Հայ Առաքելական եկեղեցու փոխպատրիարք Արամ Աթեշյան արքեպիսկոպոսը, ինչպես նաև բազում հայեր և թուրքեր: Համերգի ընթացքում կատարվել է Ալան Հովհաննեսի “Աղթամար” ստեղծագործությունը: