Իրանը Կովկասի հարևանությամբ գնտվող միակ երկիրն է, որ տուժել է ղարաբաղյան հակամարտությունից, ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմեդբահիր Բահրամին` Թեհրանում, կիրակի օրը; Նրա խոսքերի համաձայն, հակամարտությունը խախտել է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, հատկապես ադրբեջանա-իրանական սահմանագծում և խոչընդոտ է դարձել երկրում մի շարք տնտեսական նախագծերի իրականացման համար, այդ թվում նաև Խուդաֆերինյան ջրամբարի կառուցան համար, ինչով շահագրգռված է Իրանը:
Ղարաբաղյան հակամարտությունն անմիջականորեն ազդում է Իրանի ազգային քաղաքականության և շահերի վրա ու վնաս է հասցնում, ասել է Բահրամին “Ադրբեջանի Հանրապետություն. նախկին փորձը և հեռանկարները” խորագրով համաժողովի ժամանակ:
Նրա խոսքերի համաձայն, Իրանը չի կարող անմասն մնալ Կովկասի անվտանգությանը վերաբերող հարցերում: Այդ պատճառով պաշտոնական Թեհրանը հանդես է գալիս միջնորդական առաքելությամբ, որպեսզի երկարատև և կայուն խաղաղություն հաստատվի տարածաշրջանում և լուծվի հիմնախնդիրը:
Այդ նպատակով Թեհրանը երկրներին առաջարկում է անմիջականորեն սկսել բանակցային գործընթացը` արդար խաղաղության հասնելու համար, տարածաշրջանում ամրապնդել համախմբվածությունը, ներդնել բոլոր ուժերը տարածաշրջանում հակամարտության լուծման համար, կանխել արտաքին ուժերի միջամտությունը, որոնք հետապնդում են իրենց շահադիտական նպատակները:
Բացի դրանից,Իրանը հանդես է գալիս որպես 3х3 (Հարավային Կովկասի երեք երկրները և Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ձևաչափի անվտանգության ստեղծման և տարածաշրջանային գործընթացներում արտաքին ուժերի միջամտության կանխման կողմնակից: Թեհրանը նաև դեմ է տարածաշրջանում օտարերկրյա, հատկապես “սիոնիստական” ռազմաբազաների տեղակայմանը, ասել է Բահրամին: Այս մասին գրում է Թրենդ գործակալությունը: