Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը կավարտվի սեպտեմբերի 26-ին: Դա ծանր աթլետիկայի աշխարհի առաջին վարկանիշային առաջնությունն է, որտեղ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում:
Սեպտեմբերի 20-ին 63կգ քաշային կարգում մեկնարկեց հայ ծանրամարտիկ Քրիստինե Պետրոսյանը: Դա չափահասների առաջին աշխարհի առաջնությունն է 18-ամյա մարզուհու համար, և ելույթ ունենալով B խմբում` նա 11-րդ տեղը զբաղեցրեց մրցաշարային սանդղակում:
«Հրում» վարժությունում ծանրամարտուհին կարողացավ բարձրացնել 100կգ-անոց ծանրաձողը, իսկ «պոկում» վարժությունում` 114, և «երկամարտի» արդյունքում հավաքեց 214 կիլոգրամ: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ղազախ մարզուհի Մայա Մանեզան (248կգ):
Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը (69կգ ք/կ) իր ելույթները կսկսի սեպտեմբերի 22-ին, իսկ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը (75կգ ք/կ), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանն ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն Գևորգ Դավթյանը (երկուսն էլ 77կգ ք/կ)` սեպտեմբերի 23-ին: