21 սեպտեմբերի 2010 - 15:06 AMT
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ոստիկանության մի խումբ աշխատակիցների ՀՀ մեդալներով պարգեւատրելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ իրավակարգի ամրապնդման եւ հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվել է` գեներալ-մայոր Կարլոս Բագրատի Ղազարյանը:

Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվել են` ՀՀ ոստիկանության տրանսպորտային վարչության հատուկ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Մկրտիչ Փայլակի Անտոնյանը, ՀՀ ոստիկանության ակադեմիայի կուրսի պետ, ոստիկանության մայոր Մուրադ Ռաֆիկի Ավետիսյանը, ենթասպա Գուրգեն Նորիկի Բեգլարյանը, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Սարգիս Վանուշի Գևորգյանը, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ավետիք Գրիգորի Հակոբյանը, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Շահո Արզիկի Մելքոնյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի դասակի հրամանատարի օգնական, ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Դավիթ Լիպարիտի Մեսրոպյանը, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Արթուր Ջանոյի Պողոսյանը:

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգեւատրվել են` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ասքանազի Բադալյանը, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Էդուարդի Մելքոնյանը: