Ելույթ ունենալով սեպտեմբերի 20-22-ը Նյու-Յորքում ընթացող աղքատության, սովի և հիվանդությունների հարցերի վերաբերյալ գագաթաժողովում` ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մասնակից երկրների ներկայացուցիչներին կոչ է արել միավորել ուժերը` մինչև 2015 թվականը Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ) հասնելու համար, հաղորդում է CNN-ը:
«Միջազգային հանրությունն ունի այն գիտելիքներն ու ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են ՀԶՆ հասնելու համար: Այսօր մեր խնդիրը կայանում է ՀԶՆ հասնելու գործողությունների ծրագրի համաձայնեցման մեջ»,- նշել է Պան Գի Մունը սեպտեմբերյան գագաթաժողովի համար պատրաստած իր զեկույցում:
ՄԱԿ ամենամյա Գլխավոր Վեհաժողովը կկայանա սեպտեմբերի 23-ին: ՄԱԿ ներկայացուցիչները երկրների առաջնորդներին կոչ են անում օգտագործել գագաթաժողովը Վեհաժողովին պատրաստվելու համար և մի շարք միջազգային համաձայնագրերը, առաջին հերթին` մարդու իրավունքներին վերաբերողները` ահաբեկչության դեմ պայքարի և շրջակա միջավայրի պաշտպանության գործում: