22 սեպտեմբերի 2010 - 18:02 AMT
Հայաստանի տղամարդկանց հավաքականը Շախմատի օլիմպիադայում հաղթել է Ավստրալիայի հավաքականին

Խանտի Մանսիսյսկում, որտեղ ընթանում է շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադան, սեպտեմբերի 22-ին ընթացել են երկրորդ տուրի պարտիաները:

Օլիմպիադայի գործող չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականն այդ տուրում հանդիպել է Ավստրալիայի հավաքականի հետ և հաղթել 3.5:0.5 հաշվով:

Հաղթանակ են տարել Արոնյանը, Սարգսյանը և Փաշիկյանը: