WBA վարկածով առաջին միջին քաշային կարգում չեմպիոն Միգել Կոտտոն (Պուերտո Ռիկո) որոշում է ընդունել ռինգ դուրս չգալ դեկտեմբերի 4-ին և հիմա նախատեսում է իր հաջորդ մարտն անցկացնել հաջորդ տարվա սկզբին: Մարտը պետք է տեղի ունենար Խուլիո Սեզար Չավես-կրտսերի դեմ, հաղորդում է BoxingScene.com-ը:
Չավես-կրտսերի փոխարեն Կոտտոյին առաջարկել են երկու թեկնածություն` Կերմիտ Ցինտրոնին (Պուերտո Ռիկո) և Վանես Մարտիրոսյանին (ԱՄՆ), հաղորդում է allboxing.ru-ն:
Մարտիրոսյանի փրոմոութեր Բոբ Արումը նշել է, որ Կոտտոն կորոշի` կհանդիպի Ցինտրոնի կամ Մարտիրոսյանի հետ, թե ընդհանրապես ռինգ դուրս չի գա այս տարի