25 սեպտեմբերի 2010 - 16:33 AMT
Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Յան Նեպոմնյաշչիի հետ

Սեպտեմբերի 25-ին Խանտի Մանսիյսկում անցնում են 39-րդ Համաշխարհային շախմատի օլիմպիադայի 5-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է ՌԴ հավաքականի երկրորդ թիմի հետ, որը պարտություն չի կրել և 8 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Առաջինը պարտիան ավարտեց Լևոն Արոնյանը: Նա ոչ ոքի խաղաց Յան Նեպոմնյաշչիի հետ և կես միավոր բերեց ՀՀ հավաքականին: 5-րդ տուրի մյուս պարտիաները շարունակվում են: