Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MİT) իվրիտին, քրդերենին, հայերենին, արաբերենին, ալբաներենին, բոսնիերենին, բուլղարերենին, չինարենին, պարսկերենին, վրացերենին, մակեդոներենին, ռուսերենին, քրդերենի սորանի բարբառին և հունարենին տիրապետող աշխատակիցների կարիք ունի:
Ինչպես գրում է թուրքական Today's Zaman-ը, MIT-ը նաև այն լեզուներին տիրապետող աշխատակիցների կարիք ունի, որոնց հետ Անկարան վերջերս զարգացնում է հարաբերությունները: Հետախուզական ծառայությունը մտադիր է ամրապնդել տարածաշրջանային երկրների հետ համատեղ հետախուզական գործունեությունը: