Սեպտեմբերի 27-ին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում խաղարկվում է 6-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Վրաստանի հավաքականն է:
Հայ-վրացական դիմակայության հաշիվն արդեն 1:1 է, իրենց պարտիան ոչ ոքի են ավարտել Լևոն Արոնյանն ու Բաադուր Ջոբավան: Արոնյանն առաջին տախտակին սև ֆիգուրներով է խաղացել, պարտիան ավարտվել է 40-րդ քայլում:
Մինչ այդ իրար հետ միավորները կիսել էին հավաքականների երկրորդ համարներ Վլադիմիր Հակոբյանն ու Մերաբ Գագունաշվիլին:
Գաբրիել Սարգսյան-Լևան Պանցուլայա և Արման Փաշիկյան-Թամազ Գելաշվիլի պարտիաները շարունակվում են: