Սեպտեմբերի 27-ին ՀայաստանումԶամբիայի Հանրապետության դեսպան (նստավայրը` Մոսկվա) Պատրիկ Նաիլոբի Սինյինզան իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին:
Սերգեյ Մանասարյանըշնորհավորեցդեսպանին նշանակմանկապակցությամբև համոզմունք հայտնեց, որ վերջինիս նշանակումը կնպաստի հայ-զամբիական հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը:
Զրուցակիցները քննարկեցին հայ-զամբիականքաղաքական երկխոսությանը, առևտրատնտեսական հարաբերություններին և գործարար կապերին, միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերն անդրադարձան Աֆրիկյան մայրցամաքի և Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին, երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության ակտիվացումը: