26 հուլիսի 2001 - 23:30 AMT
ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՆՈՒՄ Է 101-Ի
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ` ԱՄՆ-ի կոնգրեսում հայկական հարցերին աջակցող կոնգրեսականների թիվը հասավ 101-ի, երբ հայամետ պատգամավորներին միացավ կոնգրեսական Վիլյամ Դելհանսը` Մասաչուսետսի նահանգից: Միաժամանակ նշվում է, որ Հայկական համագումարի ղեկավարությունը հանդիպել է սենատոր Թիմ Ջոնսոնի հետ` հորդորելու նրան հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ պահպանել Հայաստանին այս տարի հատկացված 90 մլն դոլարի օգնությունը նույն մակարդակի վրա եւ չվերանայել 907 ուղղումը, որով արգելվում է ԱՄՆ-ի կառավարության օգնությունը Ադրբեջանին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: