28 սեպտեմբերի 2010 - 12:37 AMT
Վլադիմիր Կարապետյան. ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք առաքելության այցը Հայաստանի ղեկավարության միակողմանի զիջումների արդյունք է

«Հոկտեմբերի 1-14-ը կայանալիք ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք առաքելության այցը ԼՂՀ իր ազդեցությունը կունենա ղարաբաղյան կարգավորման վրա»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարցերի կոմիտեի անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Զեկույցի դրույթները ևս մեկ առիթ կհանդիսանան ադրբեջանական կողմի համար նենգափոխելու ղարաբաղյան հակամարտության իսկական պատճառները և փորձելու համար տեղափոխել ղարաբաղյան կարագվորումը այլ միջազգային ատյաններ»,-ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: Նա հավելել է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք խմբի այցը Հայաստանի ղեկավարության միակողմանի զիջումների արդյունք է: «Եթե Հայաստանի իշխանությունները պնդեին, որ առաքելությունն այցելի նաև Ադրբեջանի կողմից գրավված տարածքներ, ապա հնարավոր կլիներ վիժեցնել առաքելության այցը: Եթե Հայաստանի ղեկավարությունը գիտակցեր մեր շահերը, ապա երբեք չէր համաձայնվի նման առաքելության այցին»,-ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ 2005 թվականին Ադրբեջանը կտրականապես մերժեց Եվրոպայի Խորհրդին Նախիջևան նման առաքելություն գործուղելու հարցում: