26 հուլիսի 2001 - 23:06 AMT
ԱՐՇԱԿ ՍԴՈՅԱՆԸ ՇԱՀԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԵՄ ԴԱՏԸ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանը բավարարել է «Ազգային ժողովրդավարների դաշինք»-ի առաջնորդ Արշակ Սադոյանի հայցը ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի: Ինչպես մենք արդեն հայտնել ենք` ԱԴԴ-ն դիմել էր քաղաքապետարան հուլիսի 27-ին ժամը 17:30-ին ընդդեմ րոպեավճարի կիրառման բողոքի զանգվածային ակցիայի անցկացման հարցով: Մայրաքաղաքի ղեկավարությունը որոշում ընդունեց հանրահավաքը տեղափոխել ժամը 15:00-ին, ինչը առաջացրեց Սադոյանի դժգոհությունը: Նա հայտնեց, որ «քաղաքապետարանը, տեղափոխելով հանրահավաքի անցկացման ժամանակը օրվա ամենաշոք ժամի վրա, ձգտում է անել ամեն ինչ, որ մարդիկ չմասնակցեն ակցիային»: Դատարանը անվավեր ճանաչեց քաղաքապետարանի որոշումը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: