26 հուլիսի 2001 - 22:44 AMT
ՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Երեւանում երեք օրվա ընթացքում անցնող հայ-հնդկական միջպետական հանձնաժողովի նիստի արդյունքը դարձավ առեւտրի, տնտեսության, տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի եւ կրթության ոլորտներում երկկողմ համագործակցության մասին համաձայնագիրը: Համաձայանագիրը ստորագրեցին միջպետական հանձնաժողովի համանախագահները` Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանը եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հիմաչալ Սոմը: Նիստի ընթացքում հատուկ ուշադրություն հատկացվեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարներին: Կողմերը պայմանվորվեցին Հնդկաստանում հայ մասնագետների ուսուցման կազմակերպման, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող համատեղ հայ-հնդկական ձեռնարկությունների ստեղծման մասին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: