26 հուլիսի 2001 - 23:05 AMT
«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՊՓԲԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՏԵՆԴԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Արարատցեմենտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորվելու է բաց բաժնետիրական ընկերության եւ սեփականաշնորհվելու է` տենդերի միջոցով: Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ընկերության բաժնետոմսերը ձեռքբերելու ցանկություն են հայնել արտասահմանյան երեք ընկերություններ` շվեցարական «Հոլսիմ»-ը, հունական «Տիտան Սեմենտ»-ը եւ լիբանայան «Սեմենտ»-ը: Ձեռնարկությունը գնահատված է մոտավորապես 8 միլիոն դոլար: Նրա սեփականաշնորհման տենդերը կհայտարարվի սեպտեմբերին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: