26 հուլիսի 2001 - 20:46 AMT
ԲԱՔՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԺԱՄԱՆԵՆ ԼՂՀ-Ի ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Հուլիսի 27-29-ը ԼՂՀ-ում «Բաց հասարակության ինստիտուտի» հովանու ներքո կկայանա Ստեփանակերտի, Բաքվի եւ Երեւանի մամուլի ակումբների ներկայացուցիչների հանդիպումը: Ինչպես հաղորդում է ,,ՄԵԴԻԱԱՄՔՍ,, գերծակալությունը, հանդիպման մասնակիցները կքննարկեն «Բաց հասարակության ինստիտուտի» կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, նրանք կքննարկեն ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ մամոլի ակումբների անցկացրած սոցիոլոգիական հարցումների եւ հակամարտության հետ կապված իրադարձությունները լուսաբանող տեղական ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքները:
Սա Բաքվի մամուլի ակումբի պատվիրակության առաջին այցն է Ստեփանակերտ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սկզբից հետո: Բաքվի պատվիրակությունը բաղկացած կլինի 5 հոգուց: Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բաքվում: Ավելի վաղ Ստեփանակերտի, Բաքվի եւ Երեւանի մամուլի ակումբների անդամները հանդիպել էին Հայաստանի մայրաքաղաքում: Հանդիպման մասնակիցները կայցելեն նաեւ Շուշի:
Հուլիսի 27-29-ը ԼՂՀ-ում «Բաց հասարակության ինստիտուտի» հովանու ներքո կկայանա Ստեփանակերտի, Բաքվի եւ Երեւանի մամուլի ակումբների ներկայացուցիչների հանդիպումը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: