29 սեպտեմբերի 2010 - 17:55 AMT
Շախմատի օլիմպիադա. Գաբրիել Սարգսյանի շնորհիվ Հայաստանի հավաքականը հաղթեց լեհերին

Շախմատի օլիմպիադայի 8-րդ տուրում Գաբրիել Սարգսյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին՝ 3-րդ խաղատախտակի վրա հաղթելով լեհ Բարտոլոմեյ Մաչեյին: Պարտիան ավարտվեց 42-րդ քայլում և Սարգսյանը սևերով կարողացավ առավելության հասնել մրցակցի հանդեպ:

Մինչ այդ Հայաստան-Լեհաստան բոլոր հանդիպումները ոչ ոքի ավարտվեցին:

Գաբրիել Սարգսյանի շնորհիվ Հայաստանի հավաքականը հաղթեց լեհերին 2,5:1,5 հաշվով և շատ կարևոր միավոր վաստակեց: