29 սեպտեմբերի 2010 - 18:06 AMT
Ամերիկացի սենատորները կոչ են արել պատժել Իրանի հետ համագործակցող թուրքական ընկերություններին

Սենատորներ Չակ Շուիմերն ու Ջոն Կայլը կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին պատժամիջոցներ կիրառել այն թուրքական և չինական ընկերությունների հանդեպ, որոնք, անկախ ՄԱԿ-ի պատժամիջոցներից, շարունակում են համագործակցել Իրանի հետ: Ինչպես հաղորդում է AFP-ն, սենատորների հայտարարության մեջ ասվում է, որ «ԱՄՆ-ն պետք է պատժի այն ընկերություններին, որոնք շարունակում են սատարել Իրանին նավթի իրացման գործում»:

«Մենք չպետք է թույլ տանք, որ Իրանի ռեժիմը միջուկային զենք ունենա: Դա կարելի է անել միայն պատժամիջոցների օգնությամբ»,-ասել են սենատորները: