26 հուլիսի 2001 - 18:36 AMT
ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔ
Մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարեւթյան ներկայացուցիչների միջեւ շարունակվում են քաղաքական խորհրդակցությունները, որոնց նպատակը դաշինքի ստեղծումն է: «Արմինֆո» գործակալության տեղեկատվության համաձայն` խորհրդակցություններին մասնակցում են Հայաստանի ժողովրդական, «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» , «Ազգային համաձայնության ճակատ» կուսակցությունների, ինչպես նա- «Սպայի պատիվ» հասարակական կազմակերպության առաջնորդները: «Ազգային համաձայնության ճակատ»-ի մամուլի քարտուղար Հրայր Մարգարյանը հայտնեց, որ այդ կազմակերպությունների առաջին դեմքերը արդեն 1,5 ամսվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր շաբաթ անց են կացնում ինտենսիվ բանակցություններ: Նրա խոսքերով` ստեղծված է մի քանի աշխատանքային խումբ, որոնք մշակում են ապագա դաշինքի քաղաքական ծրագիրը: Նա նշեց, որ «ապագա դաշինքի ուրվագծերը արդեն նշմարվում են»: Միաժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը նշել է, որ դաշինքի ստաղծման մասին խոսելը դեռ վաղ է:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: