29 սեպտեմբերի 2010 - 19:21 AMT
ՀԱԿ-ը հավանություն է տվել Կոնգրեսի` Եվրոպայի Խորհրդին հասցեագրված ուղերձի նախագծին

Սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստում հավանության է արժանացել Եվրոպայի Խորհրդին ուղղվելիք ուղերձի նախագիծը: Այն ԵԽ հայաստանյան կառույցին կփոխանցվի հոկտեմբերի 1-ին ՀԱԿ-ի անցկացվելիք երթի կողմից:

Նիստում քննարկվել են նաև շարժման հետագա անելիքները Կոնգրեսի հայտարարած նոր մարտավարության համատեքստում, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը: