29 սեպտեմբերի 2010 - 21:19 AMT
Ադամ Շիֆն ԱՄՆ Կոնգրեսի հաշվետվությունում ընդգրկել է Հայոց ցեղասպանության ականատեսի ևս մեկ պատմություն

Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ Կոնգրեսի հաշվետվությունում ընդգրկել է Հայոց ցեղասպանության ևս մեկ ականատեսի պատմություն: «Կոնգրեսի հաշվետվությունն այսօր կհամալրվի Արամ Դեմիրճյանի պատմությամբ: Այդ պատմությունը կօգնի բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկության մակարդակն ամերիկյան ժողովրդի շրջանում և ևս մեկ անգամ կապացուցի ցեղասպանությունների ճանաչման անհրաժեշտությունը: Մենք միասին առաջ կշարժվենք 1915-1923թթ. Օսմանյան կայսրութունում տեղի ունեցած դաժան իրադարձությունների լիովին և վերջնական ճանաչմանը հասնելու համար»,- ասել է Շիֆը: