Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ամերիկյան շրջագայության շրջանակներում հոկտեմբերի 7-8-ին կհանդիպի Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի հետ: Հանդիպմանը կքննարկվեն հայ-ամերիկյան հարաբերությունները:
Ինչպես հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանատունը, հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Յովանովիչի հանդիպումը երիտասարդական և հոգևոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 8-ին դեսպանը կայցելի Կալիֆորնիայի Բերքլիի համալսարան, որտեղ կհանդիպի հայագիտական ամբիոնի ուսանողների հետ: