4 հոկտեմբերի 2010 - 09:56 AMT
Թուրքական նավթային հսկա TUPRAS-ը խզել է հարաբերություններն Իրանի հետ

Թուրքական նավթային հսկա Turkish Petroleum Refineries Co (TUPRAS) ընկերությունը հայտարարել է Իրանի հետ ունեցած բոլոր պայմանագրերը չեղյալ համարելու մասին: Իրանի հետ հարաբերությունների խզումը դարձել է ԱՄՆ կողմից ճնշման հետևանքը, որն արտահայտվել է Պետդեպարտամենտի պաշտոնական հարցման մեջ:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, որ TURPAS-ը մասնավոր ընկերություն է և որոշում է ընդունել առանց իշխանությունների հետ խորհրդակցելու: «Մասնավոր հատվածը կարող է շարունակել կոմերցիան կամ ընդհատել այն: Թուրքիան ոչ մի կապ չունի պատժամիջոցների հետ, և կառավարությունը ոչ մի հայտարարություն չունի դրա հետ կապված»,- ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է. «Ոչ ոք չի ստիպի մեզ մասնակցել պատժամիջոցներին: Մենք ընդլայնելու ենք տնտեսական կապերն Իրանի հետ, որովհետև դա բխում է մեր ազգային շահերից», գրում է MIGnews.com-ը: