4 հոկտեմբերի 2010 - 12:03 AMT
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի կենտրոնական խաղում «Փյունիկը» հաղթեց «Միկային»

Հոկտեմբերի 2-ին և 3-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի 23-րդ տուրը: Կենտրոնական խաղում «Փյունիկը» հաղթեց «Միկային» 1:3 հաշվով՝ Մարկո Պիզելլիի դուբլի և Էդգար Մանուչարյանի 11-մետրանոցի շնորհիվ: Միակ գոլը «Փյունիկի» դարպասին խփել է Բոտի Դեմելը:

«Բանանցը» Դիլիջանի քաղաքային մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց «Իմպուլսին», գոլը խփեց Սամվել Մելքոնյանը: «Շիրակը» 2:0 հաշվով հաղթեց «Կիլիկիային», իսկ «Ուլիսը» 2:1 հաշվով՝ «Գանձասարին»:

Մրցաշարային աղյուսակը 55 միավորով գլխավորում է «Բանանցը», «Փյունիկը» ետ է մնում 3 միավորով և գրավում է 2-րդ տեղը, եռյակը եզրափակում է «Ուլիսը» 45 միավորով: