«Արմավիա» ավիաընկերությունն օրը 6 անգամ մեծացնում է Մոսկվա իրականացվող չվերթների հաճախականությունը:
Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, 2010-ի հոկտեմբերի 10-ից կսկսվի կանոնավոր չվերթների իրականացումը Երևան-Մոսկվա (Դոմոդեդովո)-Երևան ուղղությամբ:
Հոկտեմբերի 10-ից «Արմավիան» կիրականացնի 3 չվերթ Դոմոդեդովոյի օդանավակայան և 3 չվերթ` Վնուկովոյի օդանավակայան: