4 հոկտեմբերի 2010 - 14:38 AMT
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը չի կարող վերահսկել մաքսային ծառայության գործունեությունը

Պաշտոնական Թբիլիսին ոչ գրավոր, ոչ բանավոր հրահանգ չի տվել «Վերին Լարս» ՀԱԿ-ը փակելու մասին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն:

Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ հսկիչ-անցագրային կետը (ՀԱԿ) բացելու հարցը քննարկվել է Վաշաձեի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում վրացական կողմը բացատրել է ՀԱԿ փակումը տեխնիկական պատճառներով: «Վերին Լարս» ՀԱԿ-ը բաց է կամ բաց կլինի առաջիկա ժամերին»,- ասել է Նալբանդյանը:

Գրիգոլ Վաշաձեն նաև նշել է, որ ոչ նա, ոչ ՀՀ ԱԳՆ ղեկավարը չեն կարող վերահսկել մաքսային ծառայության գործունեությունը: «Ես այսօր առավոտյան զանգահարել եմ Թբիլիսի և կարող եմ հայտնել, որ անցագրային կետը ներկա պահին աշխատում է: Որոշ ժամանակ անց ես կարող եմ հստակ ասել, որ առաջին մեքենան արդեն անցել է ՀԱԿ-ով»,- ասել է Վաշաձեն: