4 հոկտեմբերի 2010 - 15:01 AMT
Դիարբեքիրում կբացվի հայազգի քուրդ երաժիշտ Արամ Տիգրանի անվան կոնսերվատորիան

Նոյեմբերի 1-ին Դիարբեքիրում կբացվի հայազգի քուրդ երաժիշտ Արամ Տիգրանի անվան կոնսերվատորիան, որը մահացել է 2009-ին: Ինչպես գրում է HaberFX-ը, կոնսերվատորիայում կդասավանդեն երաժշտություն, կուսուցանեն թատերական արվեստ, ժողովրդական պարեր, ինչպես նաև կինեմատոգրաֆիա և լուսանկարչություն:

Արամ Տիգրանը հայազգի անվանի քուրդ երաժիշտ է, նվագել է սազ: Մահացել է 2009-ին Փարիզում: Թուրքիայի իշխանությունները երկար ժամանակ թույլ չեն տվել երաժշտին թաղել հայրենի Դիարբեքիրում: Նրա աճյունը տեղափոխվել է հայրենիք մահվանից կես տարի հետո: