7 հոկտեմբերի 2010 - 17:31 AMT
ՀԿԵՈւ-ն մտադիր է 2011 թվականին նվազեցնել սակագները

2011թ. Հարավկովկասյան երկաթուղին կնվազեցնի սակագները՝ աշխատելու համար փոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Ընթացիկ տարում մենք իրավունք ունեինք բարձրացնել սակագները 27 տոկոսով, քանի որ դրամի փոխարժեքը շվեյցարական ֆրանկի նկատմամբ (որով կատարվում են բեռնափոխադրումների համար վճարումները ԱՊՀ տարածքում) 9 ամսում կրճատվել է 27 տոկոսով»,-ասել է նա:

Ընդ որում ՀԿԵՈւ-ն հայտնել է, որ ընթացիկ տարում ընկերությունն արդեն 3,1 մլրդ դրամ հարկ է վճարել պետբյուջե, ինչը 297 տոկոսով ավելի է 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշից: