Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության վերաբերյալ արդեն ձևավորվում են տեխնիկական պայմանները, որոնք հիմք կծառայեն տեխնիկատնտեսական հիմնավորման համար: Այդ մասին լրագրողներին է ասել ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը:
«Վերջապես աշխատեցին կողմերի աշխատանքային հանձնաժողովները: Արդեն հայտնի է «ՌԵՈւ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, որը պատրաստելու է տեխնիկատնտեսական հիմնավորումը»,-ասել է նա:
Ըստ Շայդուլինի, 2011 թվականի ապրիլին հայտնի կդառնա, թե որքան կարժենա Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը: Ըստ հայ նախագծողների գնահատման, նախնական արժեքը կկազմի 1,7-1,8 մլրդ դոլար: