Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գրավոր հարցում է ուղղել մարդու իրավունքների գծով ԵԽ հանձնակատարին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի սպանության առիթով: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
«Մենք ուրախ կլինեինք այս հարցի շուրջ ուղղակիորեն աշխատել ադրբեջանցի օմբուդսմենի հետ, բայց նա չի ցանկանում համագործակցել: Այդ դեպքում մենք ստիպված ենք դիմել ԿԽՄԿ: Մեր հարցման մեջ մենք նշել ենք հետևյալ խախտումները. Ադրբեջանը քաղաքացիական անձին ներկայացրել է որպես դիվերսանտ, որպեսզի նրան գերի հայտարարի: 25 օր շարունակ ԿԽՄԿ ներկայացուցիչներին չեն թողել նրա մոտ: Սարիբեկյանից «հարցազրույց են վերցրել» անթույլատրելի վիճակում, որից հետո Հայաստանի քաղաքացին իբր կախվել է: Շատ հարցեր և խնդիրներ կան, որոնք պետք է հետաքննել: Հենց այդ հարցերը մենք ուղարկել ենք ԵԽ և ԿԽՄԿ»,- ասել է Հարությունյանը: