11 հոկտեմբերի 2010 - 11:17 AMT
Սլովենիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սլովենիայի նախագահ Դանիլո Թյուրքը՝ տիկնոջ Բարբարա Միկլիչ Թյուրքի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Սլովենիայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դենլով հավերժական կրակի մոտ:

Դանիլո Թյուրքը եղևնի է տնկել հիշատակի ծառուղում: Այնուհետև, Սլովենիայի նախագահն ու նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ Դանիլո Թյուրքը գրառում է կատարել հուշամատյանում: