12 հուլիսի 2001 - 21:22 AMT
ԱՆԿԱՐԱՆ «ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ» Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսկերովը, որը այս օրերին գտնվում է Անկարայում, հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նշմարվող բարելավումը «հիասթափեցնում է» պաշտոնական Բաքվին: Վկայակոչելով «Turkish Daily News» թերթը` «Մեդիամաքս» գործակալությունը հաղորդում է, որ Մ. Ալեսկերովը շեշտել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս այն քայլերի դեմ, որոնք, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, ձեռնարկվում են Անկարայի եւ Երեւանի կողմից` երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: