12 հուլիսի 2001 - 20:40 AMT
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 620 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Համաշխարհային բանկը պատրաստականություն հայտնեց 2001-2003 թթ-ին հայաստանին տրամադրել շուրջ 620 միլիոն դոլար: Դրա մասին լրագրողներին հայտնեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` ֆրանսիայից վերադառնալուն պես, ուր հուլիսի 9-11անցնում էր Հյաստանին նվիրված` դոնոր-երկրների հանդիպումը: Նա շեշտեց, որ վարկերի ընդհանուր գումարից 120 միլիոն դոլար կուղղվի պետբյուջե: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը` հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Երեւանում դոնոր-երկրների խորհրդի նիստերի ամենամսյա անցկացման մասին: Խորհուրդը կգլխավորի ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նիստին ամփոփվելու են համատեղ ծրագրերի իրականացման արդյունքները, ինչը, սպասվում է, կբարձրացնի նրանց արդյունավետությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: