12 հուլիսի 2001 - 19:44 AMT
ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՄՈԶՎԵՑԻՆ, ՈՐ ՇՈՒՇԻԻ ՄԶԿԻԹԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի, արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւի եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ: Երեկ միջնորդները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոնիտորինգին, որը անց էր կացվում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների կողմից: Դրանից հետո նրանք հատեցին պաշտպանության գիծը եւ մեկնեցին Բաքու: Ֆիզուլիի ճանապարհին, որտեղ անցնում էր մոնիտորինգը, համանախագահները ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ այցելեցին Շուշի: Խաղաղարարները հանդիպեցին քաղաքապետարանի ղեկավարների հետ եւ ծանոթացան Շուշիի պատմական ու ճարտարապետական հուշարձաններին: Միջնորդները հնարավորություն ունեցան համոզվելու, որ Շուշիի շիական մզկիթին ոչինչ չի սպառնում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: