Վանաձորի «Աշխատավոր ռեզերվներ» մարզադահլիճում ավարտվեց Հայաստանի սահմանափակ հնարավորություններով մարզիկների սեղանի թենիսի առաջնությունը, որը կազմակերպել էին Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիան ու Սեղանի թենիսի ֆեդերացիան: Մասնակցում էին 20 մարզիկներ տարբեր ակումբներից:
TTI-TTV (սայլակով մարզիկների) խմբերում հաղթող դարձավ Արման Սարգսյանը, իսկ TTVI-TTX (կանգնողների) խմբերում` Հմայակ Ավետիսյանն ու Անահիտ Վարդանյանը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի մամլո ծառայությունից:
Առաջնության նպատակը Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում սեղանի թենիսի տարածումն ու զարգացումն է, նրանցից ուժեղագույններին ընտրելն ու Հայաստանի հավաքական ստեղծելը: