12 հոկտեմբերի 2010 - 19:27 AMT
Հոկտեմբերի 12-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչը

Հոկտեմբերի 12-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչը: Այդ մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հոկտեմբերի 11-ին Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ «երեխայի իրավունքների պաշտպանությունը ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնասյուներից է, և բռնության յուրաքանչյուր դրսևորում դպրոցում անընդունելի է և դատապարտելի»: