11 հուլիսի 2001 - 22:26 AMT
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՂԸ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՒԱՆ
. Վաղը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը աշխատանքային այցով կժամանի Երեւան: Ղարաբաղի ղեկավարի հասարակության հետ կապերի ծառայությունը հայտարարում է, որ այցի ընթացքում Ղուկասյանը կհանդիպի Հայաստանի ղեկավարների հետ: Ամենայն հավանականությամբ, այցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների քննարկումը, որոնք արվել են տարածքաշրջան կատարած ուղեւորության ժամանակ: