Ջերմուկում ավարտվեց Կարեն Ասրյանի երրորդ Հուշախաղը, որին մասնակցում էին 64 շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից: Առաջնության հաղթող դարձավ հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը:
Վերջին` 9-րդ տուրում Քոթանջյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի ավարտեց պարտիան Դավիթ Մագալաշվիլիի հետ (Վրաստան) և 7 միավորով գլխավորեց մրցաշարային սանդղակը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Կոնստանտին Շանավան (Վրաստան), որը հաղթողին զիջեց ընդամենը 0,5 միավորով: Սերգեյ Վոլկովը (Ռուսաստան) երրորդ տեղն է զբաղեցրել:
Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում էր 15 հազ. դոլար:
2006 թվականի շախմատային Օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանը Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել: FIDE վարկանիշում նա 2634 միավոր ուներ, ինչը նրան չորրորդ տեղ էր ապահովել Հայաստանի լավագույն շախմատիստների ցանկում: 2008 թվականին 28 տարեկան հասակում Ասրյանը մահացավ կաթվածից: Նրա մահվան պատճառով դադարեցված «Շախմատային հսկաներ» մրցաշարը նրա անունով կոչվեց: