15 հոկտեմբերի 2010 - 14:29 AMT
Մանկական Եվրատեսիլին Հայաստանը կմասնակցի 10 համարի տակ

Մանկական Եվրատեսիլին Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը կմասնակցի 10 համարի տակ: Այդ մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 15-ին:

Մասնակիցները հանդես կգան հետևյալ կարգով՝ 1. Լիտվա, 2.Մոլդովա, 3.Նիդերլանդներ, 4. Սերբիա, 5. Ուկրաինա, 6. Շվեդիա, 7. ՌԴ, 8. Լատվիա, 9. Բելգիա, 10. Հայաստան, 11.Մալթա, 12. Բելառուս, 13. Վրաստան, 14. Մակեդոնիա, հաղորդում է www.junioreurovision.tv կայքը:

Հայաստանի մասնակիցների ընտրական փուլը տեղի ունեցավ սեպտեմբերի 5-ին: Հաղթող դարձավ 12-ամյա արցախցի երգիչ Վլադիմիր Արզումանյանը «Մայրիկ» երգով:

Վլադիմիր Արզումանյանից բացի ընտրական փուլին մասնակցել են ևս 9 մասնակիցներ, այդ թվում նաև «Մանկական նոր ալիք 2010» մրցույթի հաղթող «Ռազմիկն ու ընկերները» խումբը: Արզումանյանը ևս մասնակցել է «Մանկական նոր ալիք 2010» մրցույթին և զբաղեցրել է 3-րդ տեղը կրտսեր տարիքային խմբում:

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Մինսկի արենայում՝ նոր շենքում, որն ապշեցրել էր Բելառուս այցելած միջազգային փորձագետներին: