16 հոկտեմբերի 2010 - 14:39 AMT
Ստամբուլում ընթանում է Թուրքիայի Շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Ժիրայր Օհանյանի հուշամրցաշարը

Հոկտեմբերի 15-17-ը Ստամբուլի եվրոպական մասում` Շիշլիում, ընթանում է օփեն մրցաշար` նվիրված Թուրքիայի Շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ, միջազգային մրցավար և մարզիչ Ժիրայր Օհանյանին: Մրցաշարի կազմակերպիչն է Առնո Կարապետյանը:

Բացման արարողությանը ներկա էին Թուրքիայի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհատ Յազիչին և Շիշլիի քաղաքապետՄուսթաֆա Սարիգյուլը:

Մրցաշարին մասնակցելու համար հայտ են ներկայացրել շուրջ 120 շախմատիստներ: