19 հոկտեմբերի 2010 - 17:46 AMT
Կայացավ 1,5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդը

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել 17 շաբաթ մարման ժամկետով 1,5 մլրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT17152115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցելեն 6 դիլեր:

Տեղաբաշխման ենթակա պետական պարտատոմսերի պահանջարկը 1 մլրդ 990 մլն 189 հազար դրամ է, որից բոլորը մրցակցային են: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 452 840 785 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8198% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.3434%: