19 հոկտեմբերի 2010 - 17:48 AMT
Մինչև 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը զիջել է Իսրայելի հավաքականին

Հոկտեմբերի 19-ին մինչև 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Լիտվայում անց է կացրել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղը:

Հավաքականի մրցակիցն էր Իսրայելի հավաքականը, որին հայ ֆուտբոլիստները զիջեցին 3:0 հաշվով:

Խաղի հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին՝ Միր Ագջաևը անկյունայինից հետո գնդակը ուղարկեց Կարեն Իսրայելյանի դարպասը: 3 րոպե անց Դոր Միխան կրկնապատկեց հաշիվը:

Խաղի ավարտին Իսրայելի հավաքկանի ֆուտբոլիստները ևս մեկ գնդակ խփեցին, գոլի հեղինակ դարձավ Զեդան Ամարը:

Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ հոկտեմբերի 21-ին: