Կովկասի ինստիտուտի կայքի աշխատանքը, որը հակերների հարձակման էր ենթարկվել հոկտեմբերի 19-ին, մասնակիորեն վերականգնվել է: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Կովկասի ինստիտուտի ծրագրման բաժնի ղեկավար Նինա Իսկանդարյանը, այս պահի դրությամբ կայքի աշխատանքը լիովին վերականգնված է Google Chrome բրաուզերի համար, ինստիտուտի մասնագետներն աշխատում են Firefox բրաուզերի շտկման ուղղությամբ:
Կովկասի ինստիտուտը ուսումնական ու գիտական կենտրոն է, որի շրջանավարտների թվում են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Բելառուսի ու Ղրղզստանի քաղաքացիներ: